ՆԻԿՈԼ ԳԱԼԱՆՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

Հ Ա Մ Ա Լ Ս Ա Ր Ա Ն


ԳԼԽԱՎՈՐ ԷՋ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ թ.1

ՆԻԿՈԼ ԳԱԼԱՆՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ

             ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ              Հայտարարում  է  2010-2011  ուս.տարվա  ընդունելություն

Ֆակուլտետներ, բաժիններ

Քոլեջ-ստուդիա     7-13 տարեկ.

Քոլեջ-ստուդիա  

13-ից բարձր տարեկ.

Համալսարան

Ուս. վարձ` ամսական դրամ

Ուս. վարձ` ամսական դրամ

Ուս. վարձ` տարեկան դրամ

1. ԱՐԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ

 Ռեժիսուրա

 

     ----

 

----

ըստ կուրսերի

   1-ին և   2-րդ

  3-րդ 4-րդ և  5-րդ
Կրթամշակութային հիմնարկների կառավարում, պրոդյուսերական գործ

  ----

----

165,000 185,000 210,000

Լրագրություն (ռադիո-հեռուստատեսություն, մամուլ)

8,900

13,500

165,000 185,000 210,000

2. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ  ԱՐՎԵՍՏ Դերասանական

 

8,900

 

13,500

165,000 185,000 255,000
Ժողովրդական և ժամ. պարեր

8,900

13,500

165,000 185,000 210,000
Երգեցողություն

14,900

19,000

185,000 201,000 210,000
3. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ 
Գեղանկարչություն
 

8,900

 

13,500

 

165,000

 

185,000

 

210,000

Գեղատեսք /դիզայն/

8,900

13,500

165,000 185,000 210,000

4. ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ Ձեռագործություն, հելունագործություն, ժանյակ, ուլունքագործություն, մաքրամե...

8,900

13,500

165,000 185,000 210,000

 

Համալսարանում ուսման  տևողությունը   5 տարի է:

Քոլեջ-ստուդիայում`  3 - 5 տարի ըստ տարիքային խմբի:

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ  ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Համալսարանը  դպրոցների  9, 10 և 11-րդ դասարանների աշակերտներին ընձեռում է բացառիկ հնարավորություն սովորելու դպրոցին զուգահեռ:

Դիմորդի մրցակցական ընտրությունը կատարվում է ընդունող հանձնաժողովի կողմից`

  • Դիմորդի մրցակցական ընտրությունը կատարվում է ընդունող հանձնաժողովի կողմից` ընդունելության քննություների և հարցազրույցի ժամանակ հավաքած միավորների հիման վրա:

  • Անվճար համակարգում ընդունելությունը անց է կացվում քննությամբ /մրցույթային կարգով/:
    ա/ նախատեսված ընդունելության բոլոր քննությունները գերազանց հանձնող/ առնվազն 18-ական միավոր/յուրաքանչյուր դիմորդ ընդունվում է անվճար:
    բ/ ընդունելության բոլոր քննությունների առավելագույն միավորների ընդհանուր գումարի 75 %-ը հավաքելու դեպքում դիմորդը ստանում է 50% զեղչի արտոնություն:
    գ/  ընդունելության բոլոր քննությունների առավելագույն միավորների ընդհանուր գումարի 50%-ը հավաքելու դեպքում դիմորդը ստանում է 25% զեղչի արտոնություն:
  • Վճարովի տեղի համար ընդունելությունը` մասնագիտական հարցազրույցի կարգով:
  • Հարցազրույցի  ընթացքում  ստուգվում են  նաև  դիմորդի  անձնական ներուժը, կամքը, խոսքի մշակույթը, նպատակասլացությունը, մտածողությունը, հումորի զգացողությունը, ծրագրեր կազմելու ընդունակությունը և   ապագայի  նկատմամբ վերաբերմունքը:     Հարցազրույցի  ընթացքում դիմորդը  ներկայացնում է ինքն իրեն և հիմնավորում մասնագիտական ընտրությունը:   Հարցազրույցի ընթացքում ըստ քննական հանձնաժողովի ցուցումների  կարող են առաջարկվել  ներկայացնելու տարբեր   հոգեվիճակներ /զայրույթ, զարմանք, խանդավառություն, ընկճվածություն, անտարբերություն և այլն/:  Արձակ,  չափածո, առակ ,  երգի կամ պարի կատարում:
  •  Ընդունելության քննական հարցազրույցը  անցած   այն դիմորդները, որոնց հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում, որակական առաջադիմությունը կկազմի 80%-ից բարձր, կընդունվեն  50% զեղչով:

  • 50-80% որակական առաջադիմություն ունեցողներին կտրվի  ուսման վարձի  25% զեղչի իրավունք:

 Սահմանված է ուսման վարձի 25% զեղչ`

  • 25 տարեկանից բարձր դիմորդների համար
  • մարզերից եկած դիմորդների համար
  • երկկողմանի ծնողազուրկ դիմորդների համար
  • Արցախի ազատամարտում հարազատներ /հայր,մայր,քույր,եղբայր/ կորցրած դիմորդների համար:
 
 Համալսարանի քոլեջ-ստուդիան  ավարտողներին տրվում է հնարավորություն` ուսումը շարունակելու համալսարանում ուս. վճարի 30% զեղչով:
 
  • Նույն ընտանիքի  երկրորդ ներկայացուցիչը մեզ մոտ սովորում է ԱՆՎՃԱՐ:
  • Նույն շենքում բնակվող դիմորդներին տրվում է համապատասխանաբար 10% զեղչ:

 

  • Համալսարանում գործերի ընդունման ժամկետը մինչև 2010թ. օգոստոսի 15-ն է:

  • Անվճար տեղերի և զեղչերի մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն մինչև հուլիսի 8-ը:

 

 


 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ թ. 2

 

ՆԻԿՈԼ ԳԱԼԱՆՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

 

<<ԲԵՄ-2010>>

ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ

8-րդ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻՆ

 

1. ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ  ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

ա/ կարող են մասնակցել 8-25 տ. այն կատարողները ովքեր կներկայացնեն.

  • թատերական արվեստ /ասմունք, մանրապատում/

  • երգարվեստ /դասական, ժողովրդական, էստրադային/

  • պարարվեստ /անհատական և խմբակային/

2. ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԵՏԵՎՅԱԼ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐՈՒՄ

 

  • 8-13 տ.  տարիքային խումբ

  • 14-17տ. տարիքային խումբ

  • 18-25տ. տարիքային խումբ

3. ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

  • Մրցույթին ներկայացված խմբերը և անհատ կատարողները պետք է ունենան կատարողական բարձր մակարդակ, ներկայացնեն համարները գեղագիտական մեծ ճաշակով.

  • Հաղթողները կարժանանան համապատասխան դիպլոմների, մրցանակների և կստանան արտոնություններ սովորելու համալսարանի /նրա բազային քոլեջի/ համապատասխան ֆակուլտետում:

  • Լավագույն ելույթները կլուսաբանվեն հեռուստատեսությամբ և մամուլում:

ՀԱՅՏԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԱԺԱՄԿԵՏԸ   ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ը

Դիմել` ք. Երևան, ՈՒլնեցու 31, հեռ`. 010 209-806, 209-807


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ թ. 3

 
ՆԻԿՈԼ ԳԱԼԱՆՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ
  ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ  
ԵՎ ՀՀ  ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
 հրավիրում են մասնակցելու
հեղինակային պոեզիայի <<ՊԱՌՆԱՍ-2010>>
հանրապետական 6-րդ մրցանակաբաշխությանը:
  • Մրցանակաբաշխությանը կարող  են մասնակցել /առանց տարիքային սահմանափակման/ այն ստեղծագործողները, որոնք կներկայացնեն` արձակ, չափածո կամ դրամատիկ գործեր:

  • Լավագույն ստեղծագործությունները կհամալրեն մրցանակաբաշխությունն ամփոփող <<ԱԼՄԱՆԱԽ>> տարեգրքի էջերը:

Հայտագրման համար դիմել  մինչև  սեպտեմբերի 25-ը: ք. Երևան, Խանջյան 13, հեռ.` 54-15-11

 


Մեր հասցեն` Ուլնեցու 31, հեռ.`     010 209-806,  010 209-807,  093 94-93-83

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Copyright © 2006-2010 Բոլոր իրավունքները պաշտպանված են: