|
 |
Հարություն
Ստեփանյան |
Հարություն
Հրանտի Ստեփանյանը ծնվել է 1949թ.-ի մարտի 10-ին Երևանում, գեղանկարիչ Հ.
Ստեփանյանի և երաժշտագետ Օ. Սարգսյանի ընտանիքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց
հետո` 1969թ.–ին ընդունվել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտ և 1974 թվականին
ավարտել քանդակի բաժինը: 1985-ից նկարիչների միության անդամ է: Մասնակցել է մի շարք
միութենական և հանրապետական ցուցահանդեսների, ունեցել է երկու անահատական
ցուցահանդես: Ձևավորել է բազմաթիվ հանգստյան տներ և հյուրանոցներ, երկու ռեստորան,
տեղադրել է հուշակոթողներ` նվիրված Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակին:
Բազմաթիվ խաչքարերի հեղինակ Է: Իր գործունեության գագաթնակետը համարում է
ԽարբերդիԿարմիր Ավեարան եկեղեցական համալիրի քանդակները /1997-2001թթ./: Ունի
բազմաթիվ գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներ:
Ամուսնացած է, ունի երեք դուստր:
|