|
Սիրելի բարեկամներ` |
|
Ինձ համար մեծ հաճույք և ուրախություն է շնորհավորել այն բոլոր
երեխաներին,ովքեր առաջին անգամ ոտք են դնում դպրոցի շեմը, բոլոր
այն պատանիներին ու աղջիկներին, ովքեր կարոտով սպասում էին նոր նոր
ուսումնական տարեմուտին: Գիտելիքին և ուսումնական տարեմուտին
նվիրված այս հրաշալի տոնի կապակցությամբ ես ցանկանում եմ մեր բոլոր
երեխաներին քաջ առողջություն, ընդգծված հայեցիություն և, թող
որ նրանք դառնան հայ ազգային արժեքների կրողն ու կերտողը, վաղվա
մեր ազգային պետության լիիրավ տերերն ու քաղաքացիները: |
|
Համոզված եմ, որ այսուհետ մեր վաստակաշատ ուսուցիչների
ջանքերը էլ ավելի կարդյունավորվեն` նոր տաղանդների բացահայտման
էթնադաստիարակության, բարու և գեղեցիկի սերմանման հույժ
կարևոր գործում: |
|
Համոզված եմ նաև, որ մեր երեխաները կանեն ամեն ինչ, որ իրենց
ձեռք բերած գիտելիքներով ու իմացությամբ կարողանան վաղը
ճարտարապետել մեր չքնաղ Հայաստանի լուսավոր ապագան: |
|
Մեկ անգամ ևս շնորհավորելով մեր բոլոր դպրոցականներին և
ուսուցիչներին` մաղթում եմ հետագա ստեղծագործական հաջողություններ
և հաղթանակներ: |
| |
|
Բարի երթ: |
|
01.սեպտեմբեր |
|

Ռեկտոր
Արմեն Նալբանդյան |
|
|
|