|
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆՆԵՐԻ
ՇԱՐՔԸ
Համալսարանը հանդիսանում է հեղինակային պոեզիայի հանրապետական <<ՊԱՌՆԱՍ>> ամենամյա
մրցանակաբաշխության կազմակերպիչը, որի մրցույթային հանձնաժողովի աշխատանքներում
իրենց մասնակցությունն են ունենում Հայաստանի գրողների միության անդամները:
Համալսարանը կազմակերպում է նաև բեմարվեստի մանկապատանեկան
հանրապետական <<ԲԵՄ>> մրցույթ-փառատոնը, որի մրցույթային հանձնաժողովի
աշխատանքներում 1998թ.-ից ի վեր իրենց անշահախնդիր և անաչառ մասնակցությունն են
բերել հանրապետության ճանաչված և անվանի արվեստագետներ ՀՀ ժող. արտիստներ Թերեզա
Գրիգորյանը, Հրաչուհի Ջինանյանը, Վարդուհի Խաչատրյանը, Ռաիսա Մկրտչյանը, Վլադիմիր
Աբաջյանը, Ազատ Գասպարյանը, մշակույթի նախարարության բեմարվեստի վարչության պետ,
դրամատուրգ
Ռազմիկ Աբրահամյանը, կոմպոզիտորներ Վարդան Աճեմյանը, Ռուսլան Գալստյանը, Գուսան
Համազասպը, խմբավար Ալեքսան Էքնոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սուսաննա Սաֆարյանը,
Սյուզան Մարգարյանը, Աշոտ Ղազարյանը, Գայանե Մկրտչյանը, Արտավազդ Բայաթյանը, Ազատ Աբրահամյանը, քամանչահար Հրաչիկ
Մուրադյանը, <<Կարին>> ավանդական երգի-պարի
անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը և այլոք:
Այս փառատոնում իրենց առաջին քայլերն են կատարել սիրված
երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանները, Անի-Քրիստին, Սիլվա Հակոբյանը, Արմեն
Ղազարյանը, Լիլիթ Եդիգարյանը, Սերինե Խոդիկյանը, Սայաթ-Նովա աշուղական
անսամբլի մեներգիչներ Սիրանույշ Գալստյանը և Սարգիս
Խաչատրյանը, հեուստահաղորդավարներ` Թերեզա Կադաևչյանը, Արամ Գյուրջյանը, Հանրային
Հեռուստաընկերությունից Ելենա Արշակյանը և շատ ուրիշներ:
|