ՆԻԿՈԼ ԳԱԼԱՆՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

Հ Ա Մ Ա Լ Ս Ա Ր Ա Ն


ԳԼԽԱՎՈՐ ԷՋ

 ԳԵՂԵՑԻԿԸ ԿՓՐԿԻ ԱՇԽԱՐՀԸ

          2008թ. հունիսի 12-ին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ գեղատեսքի /դիզայնի/

բաժնի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանություն ցուցահանդեսը: Քննական հանձնաժողովը նախագահում էր վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր, գեղարվեստի ակադեմիայի գունանկարի ամբիոնի վարիչ Անատոլի Հակոբի Գրիգորյանը, անդամներն էին Նարեկ Առուշանյանը, Վարդանուշ Ղազարյանը, Սուսաննա Ղազարյանը, Հասմիկ Ղազարյանը, դիպլոմային աշխատանքների ղեկավարն էր Սվետլանա Ղազարյանը: Ներկայացվող աշխատանքների մեծամասնությունն արժանացան <<գերազանց >> գնահատականի: Կային նաև աշխատանքներ, որոնք գնահատվել էին <<4>>, որոնց հեղինակների ու նրանց համակուրսեցիների շրջանակում

դարձել էին պատճառ տրամադրության անկման ու տխրության, ինչպես նաև որոշակի դժգոհությունների: Մեծ ուշադրության  ու առանձնակի գովեստի խոսքեր հնչեցին Լեռնուհի Հակոբյանի, Լիաննա Նալբանդյանի, Քրիստինե Թորոսյանի աշխատանքների մասին: Դրանք ինքնատիպ էին, ունեին յուրօրիակ, բոլորից տարբերվող ձեռագիր: Լեռնուհի Հակոբյանը  ներկայացրել էր հագուստի հավաքածու, որ կրում էր <<Սև սպիտակ>> խորագիրը: Այստեղ ներկայացվող գունային գամման փոխանցում էր թե’ այն կրողներին և թե’ դրանց դիտողներին անբացատրելի զգացողություններ, հակադիր բևեռների պայքարներ, բայց միևնույն ժամանակ դրանք լի էին բարությամբ, սիրով դեպի շրջապատող աշխարհը: Առանձնանում էին ևս մի քանի աշխատանքներ`<<Գիշեր-ցերեկ>> կարպետը /հեղ. Քրիստինե Թորոսյան/:

  Հեղինակի խոսքերով այստեղ ներկայացվում է ցերեկային և գիշերային Երևանն իր ողջ հմայքով, անցուդարձով, խոհերով: Ըստ նրա` մեր քաղաքը յուրատեսակ է թե’ գիշերով և թե’ ցերեկով, քանի որ գիշերը խաղաղ քուն է պարգևում քաղաքի բոլոր բնաիչներին, հղացնում նոր մտքեր, իսկ առավոտյան` լույսը բացվելուն պես այդ բոլոր մտքերը հերթի են կանգնում` իրագործվելու:Անկախ այն ընթացքից` ինչպես

նրանք իրենց արձագանքը կգտնեն շրջապատում` ներկայացված բոլոր աշխատանքները կարծես բարության ու լույսի անսպառ աղբյուր լինեն, որից հոսում է խաղաղություն, հանգստություն, ջերմություն ու սեր: Հավատացած եմ, որ այս բոլոր բաղադրիչների առկայության դեպքում գեղեցիկն ի զորու է փրկել աշխարհը բարության, սիրո ուժով:

                                                                                                                                    12.06.08թ.  Հեղինակ` Էմմա Աղայանց

<<< ետ դարձ


Մեր հասցեն` Ուլնեցու 31, հեռ.`     010 209-806,  010 209-807,  093 94-93-83

 
 

Copyright © 2006-2010 Բոլոր իրավունքները պաշտպանված են: