Մշակութային գործունեության
համակարգ
Մի քանի հանգամանք
, որ պայմանավորվել են համլսարանում երիտասարդական մշակութային կենտրոն հիմնելու
անհարժեշտությունը:
Առաջին` մասնագիտությունը գործնականում տիրապետելու խնդիրն է, որն իր հերթին
արդյունավետ կարող է լինել միայն մասնագիտացված միջավայրում:
Երկրորդ` ելնելով մեր սոցիալ-տնտեսական պայմաններից` համալսարանը ուսանողներին
հնարավորություն է ընձեռում աշխատանք կատարելու և գումար վաստակելու, որպեսզի նրանք
կարողանան վճարել իրենց իսկ ուսման ծախսերը, հաշվի առնելով, որ կամա թե ակամա
ստիպված կլինեն գումար աշխատել այլ միջոցներով:
Այս առումով անգնահատելի է երիտասարդական մշակութային կենտրոնի ամենօրյա մշտական
գործունեությունը` ուսմանը զուգընթաց:
Կառույցն աշխատում է կեսօրից` դասերից հետո, երևանյան ռիթմին ներդաշնակելով, ժամը
15:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում:
ժամը 15:00- ից գործում է ցուցասրահը
ժամը
17:00-ից 19:00-ն ցուցադրվում է թատերախաղ:
ժամը 19:00-ից 21:00-ն բեմում շարունակվում են երաժշտական ելույթները
Սպասարկումը` ինչպես գեղարվեստական, այնպես էլ վարչատնտեսապահպանական, իրականացնում
են հատկապես կառավարման ֆակուլտետի և բեմարվեստի հոսքի ուսանողները:
|
|
|