|
ԲԵՄԱՐՎԵՍՏԻ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ՈՒՍԱՆՈՂԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
1.Պայմանագրի կնքման օրվանից խստորեն պահպանել Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի
մանկավարժական համալսարանի, ուսանողական խորհրդի ներքին կանոնակարգը և աշխատանքային
կարգապահությունը:
2.Պարտաճանաչ կերպով մասնակցել Ուսանողական
խորհրդի ժողովներին, հասարակական աշխատանքներին:
3.Ուսանողական խորհրդ հիմնադրամին մուծել անդամավճար` ամսական
300 դրամ, անվճար և զեղչով սովորողները` ամսական
1000 դրամ:
4.Ժամանակին վճարել ուսման վարձը` սահմանված կարգով և չափով:
5.Յուրաքանչյուր անհարգելի բացակայության 1/մեկ/ ակադեմիական ժամվա համար ուսանողը
վճարում է տուգանք 300 դրամ:
6.Ուսման վարձը, բացակայության կամ այլ տիպի տուգանքը երկու ամիս ուշացնելու
դեպքում ուսանողը կարող է զրկվել դասերին մասնակցելու իրավունքից և ներկայացվել
հեռացման: Այս դեպքերում Կողմը չի ազատվում ուսման վարձը մուծելու և դրա ուշացման
համար տույժեր վճարելու պարտականություններից:
7.Ուսանողի կողմից ուսումնառության ամբողջ տարիների ընթացքում դասերից 500 ժամ
բացակայելու /թեկուզ տուգանքները վճարելու պայմանով/ կամ ավարտական որակավորման
քննությունները բավարար չհանձնելու դեպքում նրան մասնագիտական դիպլոմ չի տրվում:
Տրվում է վկայագիր համալսարանի համապատասխան ֆակուլտետի լրիվ դասընթացն ունկնդրելու
վերաբերյալ:
|