|
Համալսարանի ուսումնա-կրթական գործընթացի կազմակերպումը
1.Կրթության գործընթացը
կազմակերպվում է ՀՀ կրթության մասին օրենքին համապատասխան և կարգավորվում
ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ուսումնական ժամանակացույցով և
դասացուցակներով:
2.Համալսարանը որդեգրել է ոչ ֆորմալ կրթության տարբերակը, այն է`
կապված մարդու սիրողական նախասիրության հետ, անկախ նախնական կրթության մակարդակից
սովորողին հնարավորություն տալ զարգացնելու մշակութային արժեքների իրականացումը:
3.Դասափորձերը անցկացվում են հետևյալ ձևերով.
ուղղորդում, վարժանք /թրեյնինգ/, խորհրդատվություն, մոդեռացիա:
Ուղղորդում-
Այս
ձևով շեշտը դրվում է նոր գիտելիքների փոխանցման և յուրացման վրա: Ուսուցման այս ձևը
ներառում է ոչ միայն դասախոսությունների ծրագրումը և կառուցումը, այլև իրական և
կոնկրետ իրադրությունների օրինակի վրա ցույց է տրվում ներկայացված տեսության և
գործնականի կապը:
Վարժանք-
Այստեղ ստացած գիտելիքների
հիման վրա ուշադրության կենտրոնում պրակտիկ գործողություններն են: Ուսանողները
կատարում են որոշակի առաջադրանքներ, որոնք այնուհետև քննարկվում են:
Խորհրդատվություն -
Սրա համարտիպական է
այն, որ դասախոսի գիտելիքները հարաբերակցվում են
ուսանողների հարցերի և խնդիրների հետ: Ի տարբերություն ուղղորդման, այստեղ գլխավորը ոչ թե առարկայի կառուցածքն է, այլ
ուսանողների առջև դրված հարցերը և իրադրությունները: Փնտրելով որոշակի հարցերի
պատասխանները` դասախոսը սկսում է հաղորդել այնպիսի գիտելիքներ, որոնք կապված են
տվյալ պարագաներին և կարող են այստեղ կիրառվել: Այսպիսով, դասախոսի գլխավոր խնդիրը
ուսանողների հարցերին պատասխանելն է:
Մոդեռացիա
-
Սա
նույնպես ընդգրկում է ուսանողների
կոնկրետ խնդիրները: Այստեղ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որտեղ սովորողները
կարողանան կողմնորոշվել իրադրություններում, մտածել հնարավոր այլընտրական
գործողությունների մասին:
Տվյալ դեպքում դասախոսը հանդես չի գալիս որպես
գիտելիքների փոխանցող, այլ իր վրա է վերցնում իրազեկ զրուցակցի դերը:
Համալսարանը կիրառում է մոդուլային ուսուցման տարբերակը
Մոդուլային
ուսուցումը նոր այլընտրանքային տեխնոլոգիաներից մեկն է, որը վերջերս ստացել է
մեծածավալ կիրառություն: Սա մի համակարգ
է, որը ներառում է մասնագիտական նշանակություն ունեցող գործողություններ և
գործառնություններ, որոնք միանգամայն կատարվում են ուսանողի կողմից այս կամ այն
չափով, ինչը հնարավորություն է տալիս հասնել ուսուցման առաջադրված արդյունքներին:
Այս ուսուցման էությունն այն է, որ յուրաքանչյուր ուսանող ինքնուրույն է հասնում
ուսումնա-իմացական գործունեության նպատակներին:
Մասնագիտական կրթության
համակարգում մոդուլային ուսուցումը ճկուն տեխնոլոգիա է մասնագետների պատրաստման և
վերապատրաստման համար, որի հիմքում ընկած է անհատական ուսուցման կազմակերպումը
գործունեության ընթացքում:
4. Մոդուլային տեխնոլոգիաների ներդրման հիմնական շահադրդումներն են.
-
ուսումնառության արդյունքներին
հասնելու ապահովումը
-
ուսուցման մակարդակի ընտրության
հնարավորությունը
-
սեփական տեմպին համապատասխան
ուսումնառության կազմակերպումը
-
ինքնագնահատման, սեփական սխալների ուղղման,
ինքնահսկողության և ինքնուսուցման հնարավորությունը:
5. Գնահատումն իրականացվում
է երեք ռազմավարությամբ: Այս տեսակները կազմում են ուսանողի կատարողականության
գնահատման անբաժանելի մասը, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր նպատակներ և
վերջնական արդյունք.
Ճանաչողական.
օգտագործվում է ուսանողի
կրթական կամ ուսուցման կարիքները որոշելու համար:
Ընթացիկ.
կատարվում է ուսումնառության
գործընթացում: Այն ուսանողին հնարավորություն է տալիս հետադարձ կապ ապահովել իր
առաջընթացի, գիտելիքների և հմտությունների առկա բացերի որոշման համար:
Ամփոփիչ.
վերջնական գնահատումն է` առաջադրանքները հաջողությամբ կատարելու կարողության
նկատմամբ:
Կարևոր հանգամանք է նաև այն, որ մոդուլը քայլ
առ քայլ տանում նյութի յուրացմանն ու կարողությունների ձևավորմանը, և ամեն մի
մոդուլ ավարտվում է գնահատմամբ, որը մեծ նշանակություն ունի ինչպես դասավանդողի,
այնպես էլ ուսանողի համար: Այս ուսուցման ներդրումը ողջ մասնագիտական համակարգում
անհրաժեշտ պայման կդառնա համակարգի հետագա զարգացման համար:
6.
Ուսումնառության ընթացքում
ուսանողական խորհուրդը կարող է առաջարկությամբ հանդես գալ համալսարանի
ղեկավարության առջև կրթօջախի հասարակական և ուսանողական խորհրդի կազմակերպչական
աշխատանքներին ակտիվորեն մասնակցած ուսանողի նկատմամբ ուսման վարձի զեղչ
տրամադրելու, ինչպես նաև զեղչից օգտվող ուսանողին այդ արտոնությունից զրկելու համար,
եթե վերջինս խոչընդոտում է ուսանողական խորհրդի բնականոն գործունեությանը և
խուսափում է հասարակական աշխատանքներ կատարելուց:
7.
Այն ուսանողները, ովքեր
սովորելու ընթացքում ցուցաբերում են վարքի պարբերական կամ կոպիտ խախտումներ,
հեռացվում են համալսարանից: Նրանց տրվում է տեղեկանք (ըստ պահանջի), որտեղ նշվում է
հեռացման պատճառը:
8. Ընդհանուր կրթության և
մասնագիտական ծրագրերի յուրացումն ավարտվում է շրջանավարտների գիտելիքների,
կարողությունների և հմտությունների պարտադիր ամփոփիչ որակավորմամբ:
9. Ամփոփիչ որակավորումն անցած
անձանց համալսարանը հանձնում է համապատասխան փաստաթուղթ` դիպլոմ, ստուդիան
ավարտողներին` վկայական:
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
կուրսից կուրս փոխադրման վերաբերյալ
1.
Առարկաների և
մոդուլների գնահատականների և ընդհանուր միջին գնահատականների հաշվարկման ձևը.
ա/ Յուրաքանչյուր առարկա համախմբված է մոդուլի մեջ:
Յուրաքանչյուր առարկայի համար տարվա սկզբին ուսանողը դասախոսի կողմից ստանում է
հանձնարարականներ տվյալ առարկայի գծով աշխատանքների կատարման
նվազագույն և առավելագույն
պահանջները:
Յուրաքանչյուր
առարկայից ուսանողը ստանում է առնվազն /չհաշված միջանկյալ քննությունները/ երկու
քննական գնահատական` կիսամյակային և տարեկան:
բ/
Յուրաքանչյուր առարկայի մինիմալ պահանջները կատարած ուսանողները ստանում են տվյալ
առարկայի գծով <<ստուգված>> գնահատական, իսկ մաքսիմալ պահանջների կատարման համար
ստուգվածին զուգահեռ կարող են ավելանալ տվյալ առարկայի համար սահմանված
տիտղոսագնահատականներ: Տիտղոսագնահատականները տրվում են համալսարանի կողմից
նշանակված հանձնաժողովի կողմից` դասախոսի առաջարկությամբ1:
գ/
Յուրաքանչյուր տիտղոսագնահատականի գործակիցը 1 է:
դ/
Մասնագիտական առարկաների տիտղոսագնահատականը տալիս է բոնուս +1 /յուրաքանչյուր
տիտղոսագնահատականը ընդհանուր գնահատականներին ավելացնում է 1-ով/:
ե/ Ընդհանուր
միջին գնահատականը հաշվարկվում է տիտղոսագնահատականների ընդհանուր գործակիցների
հանրագումարով:
զ/ Տարեկան
ուսումնական պլանով նախատեսված առարկաների ընդհանուր քանակի համեմատ 90 տոկոս և
ավել գործակից հավաքողները կհամարվեն գերազանցիկ ուսանողներ:
է/ 50 տոկոսից
պակաս հավաքողները չեն կարող մասնակցել զեղչված տեղերից օգտվելու համար կատարվող
դասակարգմանը:
2.
Բացակայությունները միջանկյալ և կիսամյակային քննաշրջանների ընթացքում:
ա/ Քննություններից
անհարգելի բացակայող ուսանողները ստանում են 0 գնահատականը:
Բացակայությունը հարգելի է համարվում միայն բժշկի տեղեկանքի առկայության դեպքում,
որը պետք է ներկայացվի քննությանը հաջորդող երեք օրվա ընթացքում:
բ/ Այն
ուսանողները, որոնք միջանկյալ քննությունների ընթացքում ունեն հարգելի
բացակայություններ, դրանք չեն վերահանձնում: Բաց թողնված միջանկյալ քննությունների
գնահատականները փոխարինվում են առաջին քննաշրջանին ստացած միևնույն տիպի քննության
գնահատականներով:
գ/ Այն
ուսանողները, որոնք ունեն հարգելի բացակայություններ կիսամյակում չփոխարինվող
քննությամբ, պետք է հանձնեն վերաքննություններ:
դ/
Ուսանողը չի
կարող փոխադրվել հաջորդ կուրս, եթե ունի երկուսից ավել առարկայական պարտքեր
նախորդ տարվանից:
____________________________________________________________________________________________________
1Եթե
ուսանողը տվյալ առարկայի համար արդեն արժանացել է որևէ տիտղոսագնահատականի, ապա
հաջորդ կիսամյակների ընթացքում նա այլևս չի կարող հավակնել դրան և պետք է պայքարի
այլ տիտղոսագնահատականների համար:
|