|
Համալսարանի դասախոս-մանկավարժները
1.
Համալսարանի
պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողները օժտված են
ակադեմիական ազատություններով: Նրանք իրավունք ունեն մասնակցելու համալսարանի
գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանը և
ընտրովի մարմինների աշխատանքներին:
2.
Պրոֆեսորադասախոսական կազմը համալսարանի կրթական չափորոշիչներին համապատասխան ազատ
է դասավանդվող նյութի շարադրման և դասավանդման մեթոդների ընտրության մեջ:
Նրանք`
կազմում են իրենց առարկայական, մշակութային ծրագրերը` դրանք համապատասխանեցնելով
համալսարանի որդեգրած գաղափարախոսությանը, գեղագիտական ու ստեղծագործական
պահանջներին, որոնք խարսխված են հայ ազգային մշակույթի հիման վրա և կոչված են մի
նոր որակական մակարդակի հասցնելու ժամանակակից հայկական բեմարվեստի մաքրությունն ու
անաղարտությունը:
Դասախոս-մանկավարժի կարգախոսն է` անել այնպես, որ սովորողը սպասի առարկայի հաջորդ
դասին կամ պարապմունքին:
|