|
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նեղ մասնագիտական կադրերի փոխարեն պատրաստվում են առավել լայն ընդգրկման
մասնագետներ, որն իրականացվում է կրթության կազմակերպման մի քանի
աստիճաններով.
1.
Ընդհանուր կրթություն:
2.
Ընդհանուր մշակութային կրթություն:
3.
Արվեստանոցային մասնագիտական դաստիարակություն` վարպետի մոտ:
4.
Ազատ, ինքնուրույն և անհատական զարգացման կրթություն:
5.
Համատեղ կրթաստեղծագործական գործունեություն այլ ճյուղերի հետ:
6.
Հմտացում կրթաաշխատանքային միջավայրում ` գործնական ուղղվածության մեջ:
7.
Ուսուցման հենց սկզբից գործարար-ֆինանսական միջավայրում իր
արվեստը մատուցելու և վաճառելու հնարավորության ստեղծում:
1.1. Ընդհանուր
կրթությունն իրականացվում է բոլոր բաժինների հավաքական հոսքի ձևով, որոնք չորս
տարվա ընթացքում ուսումնասիրում են `
|
●
Հայոց
հնչյունային և շարժումային լեզու
|
●
Ֆրանսերեն |
|
●
Իմաստաբանություն
|
●
Աշխարհընկալում |
|
●
Ինքնամենեջմենթ
|
●
Մտքի էկոլոգիա |
|
●
Ընդհանուր հոգեբանություն
|
●
Մանկավարժություն |
|
●
Էթնոմանկավարժություն
|
●
Ճարտասանություն |
|
●
Իրավունքի հիմունքներ
|
●
Կիրառական տնտեսագիտություն |
|
●
Մշակույթի պատմություն
|
●
Արվեստի պատմություն
|
|
● Հայոց
պատմություն
|
●
Էպոսագիտություն |
|
●
Հայ, ռուս և համաշխարհային
գրականություն
|
●
Արդի
գրականություն |
1.2.
Բոլոր բաժինները ընդհանուր մշակութային
կրթության կարգավիճակով, արվեստանոցների հավաքական դասընթացների ձևով
ուսումնասիրում են`
|
●
Երգեցողություն
|
●
Պար
|
●
Նկարչություն
|
|
●
Ձեռնարվեստ |
●
Բեմական
խոսք /խոսքի մշակույթ/
|
●
Դերասանի վարպետություն |
|
●
Բեմական շարժում |
● Արվեստի տեսություն
|
●
Մշակույթի պատմություն
|
|
●
Թատրոնի
պատմություն
|
● Երաժշտության տեսություն և պատմություն
|
●Կինոյի պատմություն |
| |
●Գեղագիտություն,
ստեղծագործական հոգեբանություն |
|
1.3.
Առանձին ուշադրություն է դարձվում անհատական ունակությունների զարգացման համար
կրթական պայմաններ ստեղծելուն, քանզի հենց այս հանգամանքն է դիտվում որպես
կրթության գերնպատակ: Ուսման չորս տարվա ընթացքում հատկացվում են անհատական
աշխատանք իրականացնելու դասաժամեր, որտեղ ինքնուրույն աշխատում են ուսանողները `
առանց դասախոսի մասնակցության, կամ թեթևակի խորհրդատվությամբ /դասը վարում է
ուսանողը/:
1.4
Արվեստագետների
կրթական պատրաստվածության խնդրում խիստ կարևորում ենք արվեստի տարբեր ճյուղերի
ներկայացուցիչ - ուսանողների համատեղ ուսումնակրթական, ստեղծագործական
գործունեության կազմակերպումը, որը նրանց մեջ սերմանում է թիմային
գործունեության, համատեղ ուժերով խնդիրներ լուծելու հզոր գիտակցությունը, ինչը որևէ
պետականության կերտման գործում խիստ կարևոր պետական - գործնական նշանակություն
ունի:
-
Ստեղծագործական կրթության
կազմակերպման մյուս կարևոր գործոնը այլ ԲՈՒՀ-երի ուսանողների համար մշակութային
գործնական կրթություն ստանալու հնարավորության ընձեռումն է` նախ որպես
քաղաքակրթության նվաճումները կրող անձնավորությունների կերտման գործընթաց, ապա
որպես զուգահեռ երկրորդ մասնագիտություն ստանալու
հնարավորություն:
Հաշվի
է առնվել
ժամանակի պահանջից բխող այն հանգամանքը, որ ցանկացած մասնագետի համար խիստ
օգտակար է տիրապետել բեմական - հասարակական խոսքի և պահվածքի
գաղտնիքներին , ինչպես նաև կեցվածքի, շարժուձևի, քայլվածքի,
նիստուկացի և վարվելակերպի հմտություններին:
Կարևոր է նաև ընդհանուր
մշակութային գրագիտությունը, որը կյանքում անհրաժեշտ է գրեթե բոլորին:
Վերոհիշյալ
սկզբունքներից ելնելով ` գործում է հետևյալ ուսումնաաշխատանքային
ժամանակացույցը:
2 դասաժամ ` 30-ական րոպե `
խոսքի մշակույթ, ճարտասանություն, շարժութաբանություն
2 դասաժամ ` 30-ական րոպե ` բեմ.
շարժում կամ շարժարվեստ /պլաստիկա/
2 դասաժամ ` 30-ական րոպե `
մշակույթի պատմություն և
արվեստի տեսություն
Պետք է նկատի ունենալ, որ
այդ ծավալի բեմական աշխատանքն անպայման ավարտվում է ներկայացումով, ինչը և
ստեղծվում է ինքնաբերաբար, ուսանողների գործուն նախաձեռնությամբ:
|