ՆԻԿՈԼ ԳԱԼԱՆՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

Հ Ա Մ Ա Լ Ս Ա Ր Ա Ն


<< ետ դարձ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ  ԻՐԱԶԵԿՈՒԹՅՈՒՆ

      Քննական հարցախույզի միջոցով ստուգվում են դիմորդի իմացությունը արվեստի և մշակույթի պատմության   վերաբերյալ, ինչպես նաև տեղեկացվածությունը և մասնակցությունը հայաստանյան մշակութային անցուդարձի, մասնավորապես վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած նշանակալից մշակութային և հասարակական միջոցառումներին:
                 Հարցախույզն ունի պատասխանի տարբերակներ:

Հարցազրույց

           Հարցազրույցի ընթացքում ստուգվոմ են դիմորդի անձնական ներուժը, կամքը, խոսքի մշակույթը, նպատակասլացությունը, մտածողությունը, հումորի զգացողությունը, ծրագրեր կազմելու ընդունակությունը և ապագայի նկատմամբ վերաբերմունքը:
             Հարցազրույցի ընթացքում դիմորդը ներկայացմում է իրեն և հիմնավորում մասնագիտության ընտրությունը:
 
   ԱՐԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ՔՆՆՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
 
<<Գերազանց>>. դիմորդի ստեղծագործական աշխատանքի հստակությունը և գեղարվեստական որակը, մտահղացման և առաջքշված խնդիրների ինքնատիպությունը, երևակայության ստեղծագործական զարգացածությունը, առաջադրված խնդիրների մտածված  ձևակերպումը և լուսաբանումը:
<<Լավ>>. դիմորդի ստեղծագործական վերաբերմունքը դեպի առաջադրանքը,  առաջադրված խնդիրներիճիշտ լուսաբանումը, նրա  աշխատանքի առանձին, յուրօրինակ մտահղացումը:
<<Բավարար>>. ստեղծագործական աշխատանքի մեջ թույլ երևակայությունը, բառապաշարի աղքատությունը, ստեղծագործական որոնումների նկատմամբ ցանկության կրավորական /պասիվ/ լինելը:
 
ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
 
          <<Գերազանց>>. դիմորդի քննական աշխատանքի հստակությունը և բարձր որակը, մտահղացման խնդիրների ինքնատիպությունը, ստեղծագործական երևակայության չափը, առաջադրված խնդիրների մտածված մարմնավորումը, ուսանողի բարձր մտավոր ունակությունը:
            <<Լավ>>. ստեղծագործական վերաբերմունքը քննական աշխատանքին, առաջադրված խնդիրների ճիշտ  կատարումը,առաջադրված նյութի առանձին /որևէ հատվածի/ ինքնատիպ մտահղացումը:
  <<Բավարար>>. քննական աշխատանքի նկատմամբ ոչ մեծ հետաքրքրությունը, առաջադրված խնդիրների կատարման թույլ երևակայությունը, շարժումների և բառապաշարի աղքատությունը, կերպարների անտեսումը:
 
 
ՊԱՐԻ  ԲԱԺՆԻ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
 
             <<Գերազանց>>. դիմորդի բեմադրական աշխատանքի հստակությունը և որակը, մտահղացման և խորեոգրաֆիայի ինքնատիպությունը, երևակայության ստեղծագործական զարգացումը, առաջադրված խնդիրների մտածված մարմնավորումը:.
            <<Լավ>> դիմորդի ստեղծագործական վերաբերմունքը դեպի պարարվեստը, առաջադրված խնդիրների ճիշտ կատարումը, նրա բեմադրական, աշխատանքի առանձին օրիգինալ մտահղացումը:.
     <<Բավարար>> բեմադրական աշխատանքներում թույլ երևակայությունը, պարային շարժումների <<բառապաշարի>> աղքատությունը, բեմադրական աշխատանքների և ստեղծաործական որոնումների նկատմամբ ցանկության կրավորական լինելը:
 
                       ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ
                                 ՊԱՀԱՆՋՆԵՐԸ  ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
       <<Գերազանց>>. գնահատվում է այն կատարումը,  որը արվեստավարջին շատ մոտ է թե' հնչողությամբ, թե' մեկնաբանմամբ:.
            <<Լավ>>.գնահատական տրվում է ոչ շատ վառ, բայց մտածված, գրագետ կատարմանը:.
        <<Բավարար>>. այն կատարումն է, որը միայն տեքստային աշխատանքով է սահմանափակվում, չունի արտահայտչականություն, անհետաքրքիր և ձանձրալի է:
     <<Սոլֆեջիո>> և <<Երաժշտության տեսություն>>  առարկաներից քննությունը անցկացվում է միաժամանակ` տոմսերի միջոցով: Տոմսի առաջին հարցը պատմողական` տարրական տեսությունից: Երկրորդ հարցը` գամմայի երգեցողություն: Երրորդ հարցը` ակորդի կամ ինտերվալի կառուցում  և երգեցողություն: Չորրորդ հարցը` նոտային տեքստի երգեցողություն: Հինգերորդ հարցը` լսողական ընկալումներ:

 ԿԵՐՊԱՐՎԵՍՏ   ԵՎ  ԿԻՐԱՌԱԿԱՆ  ԱՐՎԵՍՏ  ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

             <<Գծանկար>, <<Գեղանկար>>,<<Կոմպոզիցիա>> և այլ նկարչական առարկաներից ուսանողի աշխատանքը գնահատելու չափանիշը կարող է հանդիսանալ.
             <<Գերազանց>>. ուսանողի բարեխիղճ և լուրջ վերաբերմունքը հանձնարարված նյութի նկատմամբ, քննական ժամանակահատվածի լիարժեք օգտագործումը, ստեղծագործական աշխատանքի /գեղանկար, գծանկար, կոմպոզիցիա/ ավարտուն վիճակը, գույնի տեխնոլոգիայի ճիշտ կիրառումը, առաջադրված նյութի ճիշտ ընկալումը և վերարտադրությունը, կատարողական բարձր մակարդակը:
         <<Լավ>>. հաշվի է առնվում ստեղծագործական աշխատանքի ավարտուն վիճակը, գույնի տեխնոլոգիայի ճիշտ կիրառումը, գույնի գեղանկարչական ընկալումը, առաջադրանքին ստեղծագործական մոտեցման ինքնատիպությունը և այլն:
        <<Բավարար>>. եթե կարողանում է ճիշտ օգտագործել թուղթը, ճիշտ կատարել տրված առաջադրանքը, բայց լավ չի կատարել լույսի և ստվերի խնդիրները, կամ առաջադրանքը կատարել է միայն գծագրական ճիշտ լուծումներով:
 

<< ետ դարձ


Մեր հասցեն`Ուլնեցու 31.  հեռ.` 010 209-806, 093   94-93-83

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Copyright © 2006-2010 Բոլոր իրավունքները պաշտպանված են: