ՆԻԿՈԼ ԳԱԼԱՆՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

Հ Ա Մ Ա Լ Ս Ա Ր Ա Ն


<< ետ դարձ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ  ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ  ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Համալսարանը  դպրոցների  9, 10 և 11-րդ դասարանների աշակերտներին ընձեռում է բացառիկ հնարավորություն սովորելու դպրոցին զուգահեռ:

Դիմորդի մրցակցական ընտրությունը կատարվում է ընդունող հանձնաժողովի կողմից`

  • Դիմորդի մրցակցական ընտրությունը կատարվում է ընդունող հանձնաժողովի կողմից` ընդունելության քննություների և հարցազրույցի ժամանակ հավաքած միավորների հիման վրա:

  • Անվճար համակարգում ընդունելությունը անց է կացվում քննությամբ /մրցույթային կարգով/:
    ա/ նախատեսված ընդունելության բոլոր քննությունները գերազանց հանձնող/ առնվազն 18-ական միավոր/յուրաքանչյուր դիմորդ ընդունվում է անվճար:
    բ/ ընդունելության բոլոր քննությունների առավելագույն միավորների ընդհանուր գումարի 75 %-ը հավաքելու դեպքում դիմորդը ստանում է 50% զեղչի արտոնություն:
    գ/  ընդունելության բոլոր քննությունների առավելագույն միավորների ընդհանուր գումարի 50%-ը հավաքելու դեպքում դիմորդը ստանում է 25% զեղչի արտոնություն:
  • Վճարովի տեղի համար ընդունելությունը` մասնագիտական հարցազրույցի կարգով:
  • Հարցազրույցի  ընթացքում  ստուգվում են  նաև  դիմորդի  անձնական ներուժը, կամքը, խոսքի մշակույթը, նպատակասլացությունը, մտածողությունը, հումորի զգացողությունը, ծրագրեր կազմելու ընդունակությունը և   ապագայի  նկատմամբ վերաբերմունքը:     Հարցազրույցի  ընթացքում դիմորդը  ներկայացնում է ինքն իրեն և հիմնավորում մասնագիտական ընտրությունը:   Հարցազրույցի ընթացքում ըստ քննական հանձնաժողովի ցուցումների  կարող են առաջարկվել  ներկայացնելու տարբեր   հոգեվիճակներ /զայրույթ, զարմանք, խանդավառություն, ընկճվածություն, անտարբերություն և այլն/:  Արձակ,  չափածո, առակ ,  երգի կամ պարի կատարում:
  •  Ընդունելության քննական հարցազրույցը  անցած   այն դիմորդները, որոնց հիմնական կրթության վկայականում կամ միջնակարգ կրթության ատեստատում, որակական առաջադիմությունը կկազմի 80%-ից բարձր, կընդունվեն  50% զեղչով:

  • 50-80% որակական առաջադիմություն ունեցողներին կտրվի  ուսման վարձի  25% զեղչի իրավունք:

 Սահմանված է ուսման վարձի 25% զեղչ`

  • 25 տարեկանից բարձր դիմորդների համար
  • երկկողմանի ծնողազուրկ դիմորդների համար
  • Արցախի ազատամարտում հարազատներ /հայր,մայր,քույր,եղբայր/ կորցրած դիմորդների համար:
 
 Համալսարանի քոլեջ-ստուդիան  ավարտողներին տրվում է հնարավորություն` ուսումը շարունակելու համալսարանում ուս. վճարի 30% զեղչով:
 
  • Նույն ընտանիքի  երկրորդ ներկայացուցիչը մեզ մոտ սովորում է ԱՆՎՃԱՐ:
  • Նույն շենքում բնակվող դիմորդներին տրվում է համապատասխանաբար 10% զեղչ:

 

<< ետ դարձ


Մեր հասցեն`  Ուլնեցու 31, հեռ.`     010 209-806,  010 209-807,  093 94-93-83

 
 

Copyright © 2006-2010 Բոլոր իրավունքները պաշտպանված են: