ՆԻԿՈԼ ԳԱԼԱՆՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

Հ Ա Մ Ա Լ Ս Ա Ր Ա Ն


ԳԼԽԱՎՈՐ ԷՋ

 

 

Գալանտերյան Նիկոլ Գասպարի

(1881-1944) 

(07 IX 1881թ.Ակն-02 III 1944թ. Թեհրան), հայ կոմպոզիտոր: 1900-03-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Երգեցողություն է դասավանդել Շումենի, Վառնայի, Թեհրանի հայկական դպրոցում: 1911-ից ապրել է Թեհրանում: 1925-ին կազմակերպել է <<Գողթան>> (1942-ից` <<Գալանտերյան>>) երգչախումբը: Գալանտերյանի երգերը գրված են քաղաքային ժող. երգերի ոճով` Վահան Տերյանի, Հովհանես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Միսաք Մեծարենցի, Դևի և այլոց բանաստեղծությունների հիման վրա: 

Նրա լավագույն երգ-ռոմանսները` 

 <<Դու նորից եկել ես>> երգում է ՀՀ ժող. արտիստ Վարդուհի Խաչատրյանը
<<Արդյոք ուր ես>>  երգում է ՀՀ ժող. արտիստ Վարդուհի Խաչատրյանը
<<Ափսոսանք>> երգում է ՀՀ ժող. արտիստ Վարդուհի Խաչատրյանը
<<Ծիրանավառ գիշերներ>> երգում է ՀՀ ժող. արտիստ Վարդուհի Խաչատրյանը
<<Կապույտ աղջիկ>> երգում է ՀՀ ժող. արտիստ Վարդուհի Խաչատրյանը
<<Հեռանալ մոռանալ>>  
<<Ես սիրում եմ>>  
<<Հովիկ>>  
<<Կանցնի օրեր>>  
<<Այնպես նազիկ>>  

                                                                                 

Անձնական քնարերգության արտահայտությունն են: Գեղջկական երգի ինտոնացիոն կառուցվածքով են գրված`  <<Գյուղական էսքիզները>>, որոնց մեջ առանձնանում է  <<Ակնա հարսանիք>> խմբերքի շարքը (<<Վարդ եմ քաղել օյ նար>>, <<Գյուլիզար>>, <<Դալիլո-լիլո>> են): Գրել է  <<Լալվարի որսը>> (ըստ Վ. Միրաքյանի, բեմադրել է Թեհրանում,  1928, 1930, սիրողների ուժով),  <<Փարվանա>> (ըստ Հովհանես Թումանյանի,  1932)<<Հովիկը>> (ըստ Վրթանեզ Փափազյանի <<Լոդալուր>>-ի, 1933) օպերաները, մանկական երգեր ու օպերաներ (<<Չարի վերջը>>, <<Պողոս-Պետրոս>>, <<Պապն ու շաղգամը>> <<Ուլիկը>>), ջութակի, թավջութակի, դաշնամուրի  մանրանվագները...

 

 


Մեր հասցեն` Խանջյան 13,  հեռ.` 010 54-15-11, 093 94-93-83

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Copyright © 2006-2009 Բոլոր իրավունքները պաշտպանված են: